Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը          Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն       Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ փետրվարի 9-10-ին կժամանի Հայաստան, Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ    

06 նոյ 2021 15:25

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը հրաժարվել է ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հայցից.գործը կարճվել է

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հայցադիմումից, որով Խաչատրյանը պահանջել էր ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը։ 

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել, որով հայցվորը հրաժարվել էր հայցից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կողմից ՆՀ-185-Է հրամանագրով Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Արդյունքում՝ դատարանը որոշում է կայացրել՝ գործի վարույթը կարճելու մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր