Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

08 նոյ 2021 10:02

Սոդան հիանալի օգնում է ազատվել թոքերի մածուցիկ խորխից.ինչպես կարելի է բուժվել սոդայով և չթունավորվել

Սննդաբան Արտեմ Լեոնովը ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե ինչպես ճիշտ և արդյունավետ օգտագործել կերակրի սոդան։

«Խմորի սոդայի օգտակար հատկությունները հայտնի են եղել անհիշելի ժամանակներից: Այն հզոր ալկալային ազդեցություն է թողնում, մաքրում և դետոքսիկացնում է օրգանիզմը, առաջին օգնությունն է մրսածության դեպքում: Սոդան հիանալի օգնում է ազատվել թոքերի մածուցիկ խորխից, թեթևացնում է բորբոքումն ու կոկորդի ցավը»,- ասել է  փորձագետը։

Այնուամենայնիվ, Լեոնովը զգուշացրել է, որ թույնը դեղամիջոցից տարբերվում է միայն դեղաչափով, հետևաբար սոդայի անվերահսկելի ընդունումը կարող է ներքուստ վնասել օրգանիզմին։ Նյութը չի կարելի երկար ընդունել՝ առանց ցուցումների և մասնագետի նշանակման։ Դա կարող է հանգեցնել օրգանիզմում թթու-բազային հավասարակշռության և նյութափոխանակության խախտման, երիկամներում քարերի առաջացման։

«Բացարձակ անվտանգ է սոդան օգտագործել  որպես մարմնի սկրաբ, լոգանք ընդունել սոդայի ավելացումով: Նման պրոցեդուրաներ կարելի է անել նույնիսկ ամեն օր: Մաշկը դառնում է անսովոր քնքուշ, տեղի է ունենում մարմնի հյուսվածքների խորը մաքրում և ալկալացում»,- ասել է սննդաբանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր