Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր          ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով       Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց    

09 նոյ 2021 13:16

Արծրուն Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ-շատ հարցերում.Արծրուն Հովհաննիսյանն առաջադրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում փորձագետ

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին առաջարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետի կարգավիճակը, նա սիրով ընդունել է: Այս մասին հանձնաժողովի այսօրվա նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


«Արծրուն Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ-շատ  հարցերում: Ինքը ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել մեր զինված ուժերում: Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել մեր երկրի ապագային միտված գործողություններում, պետք է մեր հանձաժողովի կողմից միշտ նկատված լինի, անկախ նրանից՝ թե ինչ շահարկումների միջով են փորձում նրանց անցկացնել:


Շահարկումները և ֆեյքերը պետք է վերանան մեր կյանքից, իրական գործընթացների մեջ իրական մարդը պետք է իր գիտելիքները ծառայեցնի մեր երկրի կարիքների համար»,-ասաց Ա. Քոչարյան:


Նա  նաև նշեց, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մոտենում է իր ձևավորման վերջնական փուլին:


«Այստեղ մենք մեծ ճանապարհ պետք է անցնենք, ակնկալում ենք, որ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերները կգիտակցեն դրա կարևորությունը: Դա մի աշխատանք է, որը մնալու է մեր հետևից եկող ցանկացած քաղաքական ուժերի համար»,-ասաց Ա.Քոչարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր