Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

10 նոյ 2021 10:16

Եկել էին վերջ դնելու կոռուպցիային, սակայն հայտնվել են կոռուպցիոն գործարքների կիզակետում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանից էլ են հաստատում՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռևս սեպտեմբեր ամսին տված հանձնարարականի հիման վրա՝ Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Գրիգորյանի ղեկավարած կառույցում:


«Ուսումնասիրության նյութերը հոկտեմբեր ամսվա վերջին փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու և համապատասխան ընթացք տալու համար», - «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ չմանրամասնելով, թե ուսումնասիրությունից հետո իրավապահներին, մասնավորապես, ինչ տեղեկություններ են փոխանցվել:




Մեր ունեցած տեղեկություններով՝ Գրիգորյանը, որ, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի կնոջ ընկերուհու ամուսինն է, պատերազմի ժամանակ բանակի խնդրանքը չի կատարել: «Բանակի ներկայացուցիչները Գրիգորյանին խնդրել են իրենց փոխանցել աղբահանություն իրականացնող բեռնատարների անվադողերը՝ սահմանին ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Հիմնարկի տնօրենը, սակայն, նախընտրել է այն մի քանի հազար դրամով վաճառքի հանել, - «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով։- Այս պահին նույնպես իրավապահները հետաքրքրված են Գրիգորյանով: Չի բացառվում, որ նա առաջիկայում ձերբակալվի»:


«Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ տեղեկությունները ճշտելու համար փորձեց պարզաբանում ստանալ հենց Արմեն Գրիգորյանից։ Նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ հորդորելով մամուլի քարտուղարին դիմել: Վերջինս տեղեկացրեց, որ անվադողերի հետ կապված պատմությունից անտեղյակ է: Կարապետյանը հերքեց նաև, որ Գրիգորյանի ու Մարությանի կանայք մտերիմ ընկերուհիներ են: Հայկ Մարությանին ենթակա աշխատակիցները, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, իբրև թե, եկել էին վերջ դնելու կոռուպցիային, փաստորեն, ԱԱԾ ուշադրության կենտրոնում են հայտնվել: Դա վկայում է այն բանի մասին, որ Մարությանի հայտարարությունները, թե քաղաքապետարանում մութ գործարքներ չեն լինելու, ուղղակի հայտարարություններ են մնացել:


Դրանք ոչ միայն լինում են, այլ արվում են բավականին հանդուգն եղանակով: Ի դեպ, այս հիմնարկը , որի տնօրենը կոռուպցիոն գործարքների կիզակետում է, ստեղծել է հենց Մարությանը իր հավատարիմներով: Նրանք դաշտից դուրս թողեցին «Սանիտեկ» ընկերությանը, ինչի առիթով դատարաններում դեռ քաղաքային իշխանությունը պետք է պատասխան տա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր