Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

10 նոյ 2021 14:50

Սև լճում ադրբեջանցիները փորձել են ամրանալ. Հայ զինծառայողները միջամտել են, հնչել են փոխադարձ կրակոցներ

Սև լճի տարածքում նախօրեին իրավիճակը լարվել է։ Թշնամին կրկին փորձել է ամրանալ, ինչը կանխել են հայ զինծառայողները։


Ադրբեջանցիներն անցել են սադրանքների, իրավիճակը լարվել է՝ սկսվել հայհոյանքից, ավարտվել կրակոցներով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաղորդել են տարածքում պարբերաբար հերթապահություն իրականացնողները։


«Սկսվել է հայհոյանքներից, փոխանակվել են մի երկու կրակոցով։ Ադրբեջացիները ինժեներական աշխատանքներ են կատարել, մեր կողմից երկու բան են ասել, նրանք էլ պատասխանել են, սկսել են հայհոյել ու երկու կրակոց փոխանակել։ Հետո իրավիճակը հանդարտվել է»։


Ադրբեջանցիները դեռ մայիսին՝ մխրճվելով Հայաստանի ինքնիշխան տարածք, Սև լճի ուղղությամբ՝ Գորիսի գլխավերևում հենակետ էին տեղադրել։ Մեկ այլ դիրք ևս ունեցել են, որը հետագայում հեռացրել են։ Հիմա էլ՝ հասկանալով, որ առջևում ձմեռ է, իսկ Սև լճի բարձունքները արդեն պատված են ձյան շերտով, փորձել են ամրաշինական աշխատանք իրականացնել։


«Փորձում են իրենց հարմարավետության մասին մտածել։ Ամբողջ շփման գծով հրահանգներ են ստանում՝ մի տեղ առաջ են գնում, մի տեղ հետ գնում, մի տեղ կարգի բերել կացարանները, մի տեղ խորացնել, մի տեղ խրամատավորվել, բայց մեծ ու լուրջ բան չի եղել»,- հայտնել է


«Փաստինֆո»-ի աղբյուրը՝ նշելով, որ միջամտել են ռուս զինվորականները, որի իրավիճակը հանդարտվել է և այս պահին որևե գործողություն չի ընթանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր