Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 նոյ 2021 13:34

Նոր Հայաստան, նոր մաքսակետեր. Կարձագանքի՞ արդյոք նախագահը, կդիմի՞ ժողովրդին

Արդյո՞ք Հ1-ի ներկայացուցիչը բարձրաձայն կհարցնի՝ պարոն վարչապետ, բա որ երկու օր առաջ մեծ հարցազրույց էիր տալիս, ինչո՞ւ չասացիր, որ ամսի 10-ից հայկական քաղաքների միջև մաքսատուն են դնելու։


Արդյո՞ք դատաիրավական համակարգը այս երեք տարում փորձել է կասեցնել նրան և ասել՝ պատվերով քրեական գործ չեմ հարուցի։


Երկրի հրամկազմը ստորագրեց «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձևակերպման տակ, բայց հայ հասարակությանը դարձյալ տեղ չհասավ ուղերձը։ Արտգործնախարարությունը ողջ կազմով հրաժարական տվեց՝ խոսելով սպասվող վտանգավոր փաստաթղթերի մասին. մարդիկ հաջորդ օրը մոռացան և անցան ամենօրյա գործերին։


Գորիս-Կապանի վրա մաքսատունը նոր իրողություն է, վստահաբար՝ առաջիկայում լինելու են այլ նոր իրողություններ. ունե՞նք, արդյոք, մենք որևէ ինստիտուտ՝ քաղաքական, պետական, քաղաքացիական, որտեղ հնարավոր է գրագետ և սառը քննարկել այդ նոր իրողությունները և մշակել անհրաժեշտ քայլերը։


- Կարձագանքի՞ արդյոք նախագահը, կդիմի՞ ժողովրդին


- Կլինի՞ արդյոք Անվտանգության Խորհրդի նիստ, որտեղ գոնե մեկը չի լռի


- Ընդդիմությունն արդյո՞ք իր որոշումներ կայացնող ֆորմատներում քննարկումներ կսկսի ու գրագետ ձևակերպումներով կներկայանա հասարակությանը։


- Եթերից կլինի՞ արդյոք հավասարակշիռ խոսք և հանրության հետ ճիշտ հաղորդակցություն, թե՞ էլի նույն հոգնեցրած ձևակերպումների ցանկը։


- Վերջապես կլինե՞ն արդյոք հրաժարականներ։ Գոնե մեկը կտա՞ հրաժարական՝ համաձայն չլինելով գործող իշխանության քաղաքականությանը։


Այս նոյեմբերի 9-ից պետք է սկսվի «Նոր Հայաստանի» էջի փակումը։ Սա պետք է լինի հանրային լայն ընդգրկվածությամբ պրոցես։


Մոտիվացված հասարակությունը կարող է տեսանելի ժամկետներում լուծել այս խնդիրը։ Պետք է պարզապես մարդկանց ներկայացնել հաջորդ փուլի՝ արժանապատիվ, սոլիդ, արդար Հայաստանի տեսլականը՝ իր խաղի կանոններով։ Մեր խնդիրը՝ մոտիվացնել հասարակությանը, քանի որ մշտապես զորքով շրջապատված այսօրվա «բունկեր-իշխանությանը» հեռացնել կարող է միայն մոտիվացված, իրեն առաջարկվող հեռանկարը պարզ պատկերացնող և իր արածի կարևորությունը գիտակցող հասարակությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր