Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

11 նոյ 2021 13:50

Տեսանյութ.Երեք գյուղ հայտնվում է շրջափակման մեջ. Վտանգի տակ է նաև Կապան-Ճակատեն ճանապարհը

Վտանգի տակ է նաև Կապան-Ճակատեն ճանապարհը. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ևս կառավարության շենքի մոտ է։ Մասնակցում է՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման դեմ։ Պատգամավորը դեռ երկու ամիս շարունակ հայտարարում էր, որ ադրբեջանական կողմը մայրուղու հատվածներում շինարարություն է կատարում, սակայն ըստ նրա՝ պետական մարմիններից պատասխան այդպես էլ չի ստացել, թե ի՞նչ են կառուցում։

«Երեք ԱԽՔ կոչվածը տեղի ունեցածից ժամեր առաջ հայտարարեց, որ մաքսակետ է կառուցվել և իբր մենք էլ մաքսակետ ենք կառուցում։ Ի՞նչ մաքսակետ է, մենք ո՞ւմ համար ենք կառուցում»։

Պատգամավորը նշեց, որ կան շատ հարցեր, օրինակ՝ ճանապարհով անցնողները ի՞նչ անվտանգություն պետք է ունենան։

«Ուսուցիչը, որ ամեն առավոտ Գորիսից Որոտան գնացող ճանապարհով է անցնում, ինչպե՞ս պետք է գնա դասավանդելու, այդ ԱԽՔ-ը որևէ ձև կարող է բացատրել, կամ կառավարության նիստին մասնակցողները կարո՞ղ են պատասխան տալ՝ ի՞նչ է կատարվում, այդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է եղել»։

Պատգամավորը գրավոր հարցումներ է ուղարկել ու ԱԱԾ-ից պատասխան ստացել, որ հայկական և ռուսական սահմանապահ զորքերի միջև բանավոր պայմանավորվածություն է եղել տվյալ ճանապարհի անխափան երթևեկությունն ապահովելու համար։
«Այսօր մենք տեսում ենք, որ այդ ճանապարհով անխափան չեն երթևեկում։ Կապան-Ճակատեն ճանապարհն էլ է վտանգի տակ, որտեղ այսօր կանգնած են ադրբեջանցիները, անհասկանալի իրադարձություն է եղել կեսգիշեից հետո, անհանգիստ իրավիճակ էր այնտեղ»։

Պատգամավորն՝ անդրաառնալով այլընտրանքային ճանապարհին, ենթադրում է, որ մայրուղին ամբոջղությամբ հանձնվում է, այլընտրանքային ճանապարհը չի կիարող լիարժեք փոխարինել գործող միջպետական ճանապարհին։ Երեք գյուղեր՝ Բարձրավան, Շուռնուխ և Որոտան, հայտնվելու են շրջափակման մեջ, որովհետև այդ ճանապարհների այլընտրանքը դեռ կառուցված չէ, միայն հայտարարություն է եղել, թե սկսում են շինարարությունը։

«Մեկ տարի առաջ ճանապարհն արդեն հանձնել էիք, հանձնելուց հետո չե՞ք մտածել՝ մարդիկ ինչ պետք է անեն։ Հպարտորեն հայտարարում եք, որ մաքսակետ են տեղադրելու, էականանորեն խոչընդոտվելու է, եթե չասեմ առհասարակ վերանալու է այդ ճանապարհով երթևեկելը։ Ես դժվար եմ պատկերացնում, թե այս եղանակային պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում շինարարական աշխատանքներ իրականացնել»։

Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստվում են մտնել կառավարության շենք, ստանալ պատասխաններ ու բարձրաձայնել մտավախությունները։ Բողոքի ակցիայից հետո պատգամավորը պատրաստվում է գնալ Կապան ու անցնել ճանապարհի այդ հատվածով՝ հասկանալու, թե ինչպես կարող է սովորական քաղաքացին անցնել այդ մաքսակետով։ Պատգամավորը նշեց, որ այսօր Կապանում ՔՊ-ն ընտրություններից առաջ հանրահավաք է անելու և առաջարկեց հանրահավաքը տեղափոխել ճանապարհի այն հատված, որտեղ ադրբեջանցիները մաքսակետ են տեղադրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր