Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

11 նոյ 2021 15:31

Հայաստանի հանձնումը մաս-մաս, այն հերթականությամբ և ցանկությամբ, որով պայմանավորվել են թուրքերը.ՔՊ -ից ոչ մի մարդ հրատապ քննարկմանը

Այս քննարկմանը ներկա են բացառապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ ՔՊ խմբակից որևէ մեկը ներկա չէ: Այս մասին խորհրդարանում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և հավելեց, որ այս իրավիճակը հիշեցնում է նոյեմբերի 9-ի իրականությունը՝ « երբ նույն խմբակի անդամները փախած էին» և հնարավոր չէր որևէ բացատրություն ստանալ՝ թե ի՞նչ է կատարվում.

«Այս նույն իրավիճակը նրանք որդեգրել են նաև հիմա, իրենցիցի որևէ մեկն այստեղ չէ, իրենց չի հետաքրքրում այն հանգամանքը, որ ՀՀ սուվերեն գտնվում են օտարերկրյա թշնամական ուժեր, և արդեն իրենց քաղաքացիաիրավական և հարկային օրենսդրությամբ սկսում են ինչ-որ գործողություններ իրականացնել»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ թե այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները մաքսակետ են դրել, հայկական չէ՝ Աննա Մկրտչյանն ասաց՝ դրանք «դավաճանության մասին խոստովանական ցուցմունք են».

«Այն տեքստը գրած, որ ինքը բերել էր, ըստ որի՝ այն ինչ կատարվում է, Հայաստանի սուվերեն տարածքում չէ, այս ամենը ուղղակի պետական դավաճանության մասին է խոսում, որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին, դա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում է տեղի ունենում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ տեղի է ունենում ընդամենը մեկ գործարք. «Հայաստանի հանձնումը մաս-մաս, այն հերթականությամբ և ցանկությամբ, որով պայմանավորվել են թուրքերը՝ այստեղ իշխանությունը զավթած թուրքի ստրուկների հետ միասին»,-ասաց նա և հավելեց. «Հիմա բացառապես միակողմանի ՀՀ տարածքների հանձնում է տեղի ունենում»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր