Բաքուն Կիևում հակահայկական վահանակ է տեղադրել, իսկ ՀՀ ԱԳՆ-ն բացատրություն չի պահանջում Ուկրաինայից
Ուկրաինայում, ադրբեջանական «Վերլուծական տեղեկատվական հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Կրիվոյ Ռոգ քաղաքում 44-օրյա պատերազմում Ադրբեջանի «հաղթանակի» կապակցությամբ գովազդային վահանակ է տեղադրվել՝ «Նոյեմբերի 8՝ Ադրբեջանի փառապանծ հաղթանակի օր», «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսներով, ինչպես նաև «Երկաթե բռունցքի» և Շուշիում աճող ծաղկի պատկերներով։
Գովազդային վահանակը փակցվել է 15 օրով` նոյեմբերի 1-ից 15-ը։
Նման իրավիճակում հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն որևէ բողոքի նոտա հղել է Ուկրաինային, կամ արդյո՞ք Ուկրաինայի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ` պարզաբանումներ տալու: Եվ վերջապես գլխավոր հարցը՝ արդյո՞ք կա պետություն, որը կարող է նման կերպ արձագանքել և հետամուտ լինել նման միջադեպերի կանխմանը:
Դատելով ՀՀ ԱԳՆ-ի անողնաշար գործելաոճից, երբ չեն արձագանքում Ադրբեջանից և Թուրքիայից եկող հակահայկական հայտարարություններին և մեղադրանքներին, ՀՀ «դաշնակիցների» և այլ պետությունների՝ Ադրբեջանի «հաղթանակը» շնորհավորելուն կամ արձագանքում են ուշացած, օրինակ՝ թշնամուն հանձնված Շուշի քաղաք մի շարք երկրների դեսպանների այցելության ժամանակ, կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ն դարձել է արարողակարգային գերատեսչություն, որը զբաղվում է ֆորմալ հարցերով:
yerkir.am