Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

12 նոյ 2021 11:16

ԱԽ քարտուղարը խոստովանել է, որ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհը շահագործել

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է գնահատականներին, ըստ որոնց, իշխանությունը, հեռատեսություն չցուցաբերելով, չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ Գորիս-Կապան ճանապարհը մնա Հայաստանի վերահսկողության ներքո՝ թեկուզ որոշակի ժամանակահատվածում։


«Ընդհանուր առմամբ, այդպիսի պայմանավորվածություն եղել է։ Պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը մենք օգտագործելու ենք այդ ճանապարհը։ Իհարկե, այս ընթացքում որոշ խոչընդոտներ ստեղծվել են, բայց մինչև երեկ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործել են», - ասել է նա։


Զրույցի ընթացքում ԱԽ քարտուղարը ևս մեկ անգամ հաստատել է Գորիս-Կապանի շուրջ ադրբեջանցիների հետ պայմանավորվածության փաստը՝ նշելով․ «Նախնական պայմանավորվածությունը, ինչպես արդեն նշեցի, որ որոշակի ժամանակ մենք օգտագործենք այդ ճանապարհը, մինչև այլընտրանք ունենանք։ Միայն դրա շուրջ է եղել պայմանավորվածությունը»։
Ճանապարհների ապաշրջափակման տրամաբանության մեջ համաձայնության դեպքում քաղաքական որոշում է անհրաժեշտ, որոշելու, որ ճանապարհներն ենք օգտագործելու կամ որ մուտքերն ենք օգտագործում ապաշրջափակման համար։
«Եթե հստակ է, որ միայն Նախիջևան են ուզում գնան, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկ (քաղաք Նախիջևանում – խմբ.), ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք», - ասաց նա։


Գրիգորյանը նշեց, որ հիմա քննարկվում են այդ հարցերը։


«Հույս ունենք, որ հնարավորինս արագ կկարողանանք առաջ գնալ», - ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր