Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

12 նոյ 2021 11:44

ԱՄՆ-ն նախազգուշացրել է ԵՄ գործընկերներին, որ հնարավոր է` ռուսական բանակը ծրագրում է ներխուժել Ուկրաինա. Bloomberg

Ամերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է իր եվրոպացի գործընկերներին, որ Ռուսաստանը, հնարավոր է, ծրագրում է ներխուժել Ուկրաինա, հաղորդում է Bloomberg-ը։

«Քանի որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակմանը, ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են իրենց ԵՄ գործընկերներին հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ մտահոգությունների մասին», - ասում է գործակալությունը:

Հաղորդվում է, որ Վաշինգտոնի գնահատականները հիմնված են տեղեկությունների վրա, որոնցով ամերիկյան կողմը դեռևս չի կիսվել ԵՄ-ի հետ։

Սպիտակ տան կարծիքին ծանոթ պաշտոնյաների խոսքերով, այս տեղեկությունը հաստատվում է հանրությանը հասանելի ապացույցներով։

Կրեմլին մոտ կանգնած Bloomberg-ի աղբյուրը, այնուամենայնիվ, հերքել է այդ մտահոգությունները. «Ռուսաստանը հիմա մտադիր չէ պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ, սակայն Մոսկվան պետք է ցույց տա, որ պատրաստ է ուժ կիրառել, եթե անհրաժեշտ լինի»։

Մեկ այլ պաշտոնյա էլ հայտարարել է, որ «հարձակումը քիչ հավանական է». «Քանի որ ռուսական զորքերը Կիևում և այլ քաղաքներում կհանդիպեն հասարակական դիմադրության, Ուկրաինայի սադրանքներին պատասխանելու ծրագիր կա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր