Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

12 նոյ 2021 16:17

«Ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, կա միայն Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան». Գրիգորյանի ու Ասադովի միջև բանավեճ եղավ

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում բանավեճ սկսվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև:

Ադրբեջանի ներկայացուցիչը նիստի եզրափակիչ մասում խոսք խնդրեց, որպեսզի պատասխանի Գրիգորյանի հիմնական ելույթին, որն ավելի վաղ հնչել էր հենց Ասադովի հիմնական խոսքից ելնելով:

Ասադովը կրկնեց Բաքվի ավանդական թեզերը՝ դիվերսանտներ անվանելով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին։ Ասադովը նաև հայտարարեց, որ ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ կա միայն Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան:
Խոսքի իրավունք խնդրելով՝ Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջությամբ կատարել և կատարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Նա կոչ արեց Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից՝ կրկնելով ավելի վաղ արտահայտած այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

Հայ գերիների խնդիրը շարունակում է մնալ ամենածանրը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այն խորանում է նրանով, որ Բաքուն հրաժարվում է նրանց հստակ թիվը նշել, ընդ որում՝ Շիրակի մարզի 62 հայ կամավորներից բաղկացած խումբը գերի է վերցվել նոյեմբերին ստորագրված հայտարարությունից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Ի դեպ, հենց նրանց մասին էր Ասադովը նշում՝ կամավորներին դիվերսանտ անվանելով։ Նրանցից մի քանիսին Ադրբեջանը վերադարձրել է ականապատ դաշտերի 3 փաթեթ քարտեզների դիմաց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր