Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են, այցը կրել է մասնավոր բնույթ          Աջափնյակում տեղի ունեցած uպանության, uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում       Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 նոյ 2021 10:17

Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը նոյեմբերի 15-ից կտեղակայի անցակետ, այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև տարեվերջ. ՀՀ ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։
Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր, հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

«Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն թվականի տարեվերջ», - ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր