Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

15 նոյ 2021 16:37

160 դիակները, որոնք բերվեցին, ես ինքս եմ տեսել, որ նրանց մեջ կային թարմ դիակներ, նրանք 9-10 ամսվա դիկաներ չէին

«Չգիտեմ՝ ինչքան գերի ունենք Ադրբեջանում: 160 դիակները, որոնք բերվեցին, ես ինքս եմ տեսել, որ նրանց մեջ կային թարմ դիակներ: Նրանք 9-10 ամսվա դիկաներ չէին»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


Նա չի բացառում, որ հայերը ադրբեջանական գերության մեջ են  սպանվել և իբրև իրենց սառնարաններում պահվել ու հանձնվել են հայկական կողմին:


Ն. Զոհրաբյանի խոսքով, չի կատարվում 2020 թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի 8-րդ կետը՝ գերիների, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:


Քննարկմանը ներկա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նույնպես նշեց, որ դժբախտությունների հիմնակետը դրվեց այն ժամանակ, երբ նոյեմբերի 9-ի համատեղ հայատարության 8-րդ կետի ամրագրման ժամանակ կոնկրետ ժամկետներ չեն դրվել:


«Կոնկրետ ժամկետներ դրվեց Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի հանձնման հետ կապված, ընդ որում  այնպիսի ժամկետ, որի պայմաններում մարդիկ նույնիսկ  ունեցվածքը չկարողացան հանել, բայց այդ եռակողմ հայտարարության 1-2 մեզ համար նպաստավոր համարվող դրույթների պարագայում պարտադիր  ժամկետային ամրագրում չեղավ»,- ասաց նա:


Ըստ ընդդիմադիր պատգամավորի, երկրորդ խնդիրը 2020 թ. դեկտեմբերին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տեղի ունեցած գործողություններին էին: Այդ գյուղերը նոյեմբերի 9-ի փաստաթղթով մնալու էին հայկական վերահսկողության տակ, սակայն Հայաստանի իշխանությունների կուլիսներում կայացրած ինչ-ինչ որոշումների արդյունքում  ոչ միայն այդ գյուղերը հանձնվեցին, այլ Հայաստանի 62 քաղաքացիներ գերեվարվեցին:


Այդ հողերի հանձնման որևէ պատասխանատու չի պատժվել, շարունակում է մնալ իշխանության, ավելին՝  քրեական հետապնդումներ են իրականացվում կեղծ թիրախների նկատմամբ»:


Տիգրան Աբրահամյանի խոսքով, իրականում գերիների վերադարձման գործընթացը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանն օգտագործելով այդ թեման որպես քաղաքական հարց, փաստացի նոր նախապայմաններ է դնում ՀՀ դեմ, ստանում է դրա դիմաց այլ քաղաքական հարցերի կարգավորում իր համար: Օրինակ, ականապատ դաշտերի քարտեզներ են տրվել ադրբեջանական կողմին:


«Այս արձանագրումների գլխավոր պատասախանատուն, այս գործընթացներում որոշակի փոփոխություններ մտցնելու պատասխանատուն իշխանությունն է»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր