Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

16 նոյ 2021 14:15

Կան բոլոր 3 պատերազմներով անցած շատ քաջարի զինվորականներ, որոնք պատրաստ են ցանկացած գործողության, որոնց ընդամենը պետք է տրվի հրահանգ, ինչու չեք անում

Մեր զինված ուժերը մարտական գործողությունների վարման, հրամանատարական ենթակայության, հրամանատարների և զինվորների միջանձնային հարաբերությունների, մարտական գործողությունների մարտավարական քայլերի փորձ ունի և այն պետք է արագ կերպով վերականգնել և կիրառել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:


«Հայաստանում կան բոլոր երեք պատերազմներով անցած շատ քաջարի զինվորականներ, որոնք պատրաստ են ցանկացած գործողության, որոնց ընդամենը պետք է տրվի հրահանգ և պայմաններ ստեղծվեն գործողութուններ իրականացնելու համար»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը և հավելեց. «Եթե երկու կողմերին հրահանգ է տրված չկրակել, ապա բոլոր անցքերը՝ սանտիմետր, մետր տարածությունները պետք է փակել, որպեսզի հակառակորդը չկարողանա մխրճվի և շրջափակել մեր զորքերին»:



Ըստ Օհանյանի՝ իշխանությունը Հայաստանի տարածքը՝ տարածքի և ժամանակի առումով չի պատկերացնում, և չգիտի, թե որոնք են առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է իրականացվի:


«Ինչպես է ստացվում, որ Հայաստանի մայրաքաղաքի, քաղաքաների փողոցներում իրենց հաջողվում է ոստիկանական զորքեր կուտակել, ուռճացնել այդ ամբողջ համակարգն իրենց պաշտոնները պահելու համար, բայց չեն կարողանում համապատասխան ներուժ ձևավորել և նաև այդ ուժերին կենտրոնացնել՝ ապահովելու մեր սահմանների պաշտպանությունը»,-հայտարարեց Օհանյանը՝ հավելելով. «Եթե նախկինում ասում էինք, որ ստեղծված իրավիճակն անգրագիտության պատճառ է, ապա այսօր ասում ենք՝ սա միտումնավոր է արվում, միտումնավոր մեր սահմանները չեն փակկվում»:


Սեյրան Օհանյանը նաև տեղեկացրեց, որ Գորիս-Գորայք ճանապարհը թշնամին արդեն երկու կողմից կարողանում է դիտարկել՝ ինչպես սեփական ափում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր