Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 նոյ 2021 14:31

Տեսանյութ.Հայկական կողմը նոյեմբերի 14–ին ունեցել է դիրքային կորուստներ. Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ նիստում հանդես եկավ նոյեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարությամբ։
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։ Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԽ–ը, նոյեմբերի 14-ին Հայաստան–Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանական ԶՈւ–ը` տեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք։ Բանակցությունների արդյունքում զինտեխնիկայի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ»,– ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` այս գործողության արդյունքում Ադրբեջանն ամրապնդել է դեռևս 2021թ–ի մայիսի 12-ից ՀՀ տարածքում իր ունեցած ապօրինի ներկայությունը։
«Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում։
Աղաջանյանը հայտարարեց, որ սահմանին հրադադարի խախտումները կրում են ամենօրյա բնույթ ու հիշեցրեց, որ մայիսի 12-ից հետո ՀՀ–ը դիմել էր ՀԱՊԿ–ին հայ–ադրբեջանական սահմանին մոնիթորինգ անելու առաջարկով։ Բայց մինչ օրս դա կյանքի չի կոչվել։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ՀՀ կառավարությանը կոչ արեց դիմել ՀԱՊԿ–ին ՀՀ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ։


Իսկ ՀՀ խորհրդարանական ընկերներին կոչ արեց միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ՀՀ տարածքային օկուպացիան լուսաբանող հայտարարություններով։
Նշենք, որ նոյեմբերի 14–ին ՊՆ–ն հայտնել էր` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր