Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

16 նոյ 2021 16:25

Ադրբեջանցի սպա է ոչնչացվել, Ադրբեջանի Զինված ուժերը կարողացել են դուրս գալ Երևան-Գորիս մայրուղու երկայնքով տեղակայված բարձունքներ

Wargonzo -ն տեղեկացնում է․

Ադրբեջանի եւ Հայաստանի շփման գծում (չշփոթել Արցախի հետ, որտեղ գործում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը) արդեն մի քանի ժամ է, ինչ ակտիվ փոխհրաձգություններ են ընթանում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հակառակորդը փորձել է առաջ շարժվել և նոր դիրքեր գրավել՝ կիրառելով հրետանային և զրահատեխնիկա։ Հայ զինվորականները պատասխան կրակ են բացել։
 
Ադրբեջանի Զինված ուժերը կարողացել են դուրս գալ Երևան-Գորիս մայրուղու երկայնքով տեղակայված բարձունքներ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանական ԶՈւ-ն կորցրել է մեկ սպա եւ տարատեսակ տեխնիկա։ Սպասում ենք տեսանյութի հաստատմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր