Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

16 նոյ 2021 16:58

Դիրքերից մեկի հետ կապը կորել է․ ծնողը տեսանյութում ճանաչել է իր որդուն

Factor.am-ի տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ընթացող տեղային մարտերի ընթացքում  գերեվարված հայ զինծառայողներից մեկին նրա ծնողները ճանաչել են համացանցում շրջանառվող տեսանյութից։   Ընտանիքը հայտնել է, որ զինվորը ծառայում էր  N զորամասում, բայց վերջին օրերին նրան տեղափոխել են Սյունիք։ ՊՆ մեր  աղբյուրները հայտնում են, որ հայ- ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերից մեկի հետ կապը կորել է։ Նշենք, որ, ըստ ՊՆ հաղորդագրության, ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: Ավելի վաղ  armtimes.com-ը հաղորդել է, որ հայկական կողմից կա 10 զոհ եւ վիրավորներ, 6 զինվոր գերեւարվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր