Հայկ Սարգսյանը սպանության օրը եղել է նախկին պատգամավորի տան մոտ՝ սպասելով Տույին, հետո դեպքի վայրից անհետացել.«Ժողովուրդ»
![](https://galatv.am/wp-content/uploads/2021/06/unnamed.jpg)
Սպանված պատգամավորի 3 որդիներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը դատարանը կիրակի օրը բավարարել է: Սակայն այս պատմության մեջ կան բավականին ուշագրավ հանգամանքներ , ինչը լուրջ հետեւությունների տեղիք է տալիս: Մասնավոապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 11-ի գիշերը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի հետ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ է եղել նաեւ Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Լուրեր կան, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից:
Այս տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել Հայկ Սարգսյանից, սակայն վերջինս որեւէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին, ու չկարողացանք իմանալ՝ եղել է արդյոք Տույի հետ Քանաքեռում դեպքի օրը եւ ինչու: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը չէր մասնակցում երեկվանից մեկնարկած Ազային ժողովի քառօրյա աշխատանքներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում