Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

18 նոյ 2021 11:13

Տեսանյութ.Ինչու՞ նոյեմբերի 16-ին Սիսիանի ուղղությամբ այդ տարածքվում թշնամին ոչնչացվեց, իսկ 17-ին՝ ոչ

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում ադրբեջանական կողմի տարածած կարճ տեսանյութ է հրապարակել ու գրել.


«Երկու օր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ՊՆ-ն ցուցադրել է Սիսիանի ուղղությամբ ՀՀ տարածք ներխուժած թշնամու երկու БТР-82А զրահափոխադրիչների խոցման կադրեր։ Երեկ ադրբեջանական Տելեգրամ ալիքներով ահա այս կադրերը տարածվեցին, որտեղ շատ լավ երևում են ՀՀ ԶՈՒ փայլուն աշխատանքի հետևանքները՝ երկու մոխրացած զրահափոխադրիչները։


Այս կադրերը թշնամին տարածեց մոտավորապես այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե ՀՀ տարածք ներխուժած թշնամու դեմ չկրակելու հրաման չտալը «պետական ուղիղ դավաճանություն է»։ Հիմա այս տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիներն ազատ շրջում են խոցված զրահափոխադրիչների շուրջը։ Ավելին, այնտեղ թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կուտակում կա։


Ի՞նչ է ուրեմն ստացվում։ Նոյեմբերի 16-ին այդ տարածքը ՀՀ սահման էր համարվում և այնտեղ ներխուժած թշնամին խոցվում էր, իսկ նոյեմբերի 17-ին ո՞չ։ Թե՞ պարզապես «պետական ուղիղ դավաճանության» հերթական փաստին ենք ականատես լինում։ Ինչու՞ է նոյեմբերի 16-ին այդ տարածքվում թշնամին ոչնչացվել, իսկ 17-ին՝ ոչ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր