Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

18 նոյ 2021 13:46

3–4 օր առաջ թշնամին հնարավորություն է ստացել Սյունիքը ևս մեկ տեղից կտրելու և Նախիջևան դուրս գալու

Տիկնայք և պարոնայք, եթե դուք հիմա քննարկում եք գերի հանձնվել-չհանձնվելու հարցերը, ապա շնորհավորում եմ. Նիկոլ Իլհամի Փաշինյանը կրկին ձեզ մատերի վրա ֆռացրեց՝ շեղելով այն փաստից, որ հերթական անգամ ռազմավարական նշանակության դիրքեր է հանձնել ադրբեջանցիներին։ 

Ադրբեջանցիներն, ըստ էության, 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ հետևողական ու նպատակաուղղված ձևով մի քանի տեղից կտրում են Սյունիքը Հայաստանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Այս անգամ, օրինակ՝ պլացդարմ են զբաղեցրել, որով կարող են ինչ-որ հարմար պահի դուրս գալ հիմնական ճանապարհի վրա՝ Սիսիանի խաչմերուկի հատվածում, և դրանով կտրել Սյունիքը (ու նշանակում է՝ նաև Արցախը) ՀՀ-ի մնացած մասից։

Ընդ որում հարձակումների համար այդ խոցելի տեղերի մասին, ադրբեջանցիների այս «խեղդող ծավալման» քաղաքականության մասին բազմիցս զգուշացվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերից, զգուշացվել է 2021-ի մայիսից առաջ և առավել շատ՝ մայիսից հետո։

Ոչ մի պաշտոնյա, ոչ մի իշխանական քարոզիչ չի կարող պնդել, որ կատարվածն անսպասելի էր։

Կրկնում եմ. 3–4 օր առաջ թշնամին հնարավորություն է ստացել Սյունիքը ևս մեկ տեղից կտրելու և Նախիջևան դուրս գալու։ Ստացել է շնորհիվ Իլհամ Ալիևի կամակատարի, որը տիրացել է ՀՀ-ում իշխանությանը։

Սա է №1 թեման, որը հիմա պետք է քննարկվի և բացատրվի բոլոր նրանց, ովքեր դա անկեղծ չեն հասկանում»,- գրել է Վրթանեսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր