ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

19 նոյ 2021 10:17

Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ փորձառու բարձրաստիճան զինվորականներին թույլ չեն տվել դիրքեր բարձրանալ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր։ Այս տեղեկությունը հաստատեցին 2 տարբեր դիրքերում գտնվող զինվորականներ՝ հավելելով, որ ՊՆ-ի հատուկ նշանակության գնդի, ինչպես նաեւ արտաքին հետախուզության ծառայողները, երբ մարտական գործողությունների ամենավճռական պահին փորձել են դիրքեր բարձրանալ, նրանց արգելել են` ասելով, որ ունեն պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը` մայորից բարձր կոչում ունեցողներին թույլ չտալ։


Արդեն հայտնի է նաեւ, որ իշխանությունը մերժել է ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի աջակցությունը, իսկ երբ Սյունիքում տեղակայված ռազմաբազայի երկրորդ կորպուսի հրամանատար Գորինը փորձել է տեղում աջակցություն ցուցաբերել` բարձրանալ մարտական դիրքեր, նրան եւս թույլ չեն տվել։ Ուշագրավ է, որ  նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե չեն կարող չկրակելու հրաման տալ, «նման հրաման չտալը պետական դավաճանություն է»։


Իսկ ինչպե՞ս կարելի է որակել փորձառու բարձրաստիճան զինվորականների` դիրքեր բարձրանալու արգելքը, գուցե սա էլ նրանց նկատմամբ հոգածությա՞մբ բացատրեն: Չէ՞ որ նրանց մասնակցությունը կարող էր էականորեն փոխել ուժերի բալանսը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր