Պուտինը ասեց՝ պիտի բացվեն կորիդորները.թշնամու ախորժակը բացվել է. ՀՀ-ին զոռբայությամբ պարտադրում են Զանգեզուրի միջանցք

«Այսօր որքան էլ որ մեր ներկա իշխանությունները ասում են՝ դա միջանցք չի, դա միջանցք է և միջանցք բառը երեկ արտաբերեց ինքը՝ Վլադիմիր Պուտինը, ԱԳՆ կոլեգիայի նիստում: Ասեց, որ պիտի բացվեն կորիդորները: Եվ այն, ինչ մի քանի օր առաջ տեսանք մենք բոլորս՝ ագրեսիայի տեսքով զոհեր, գերիներ, խոսում է նրա մասին, որ իրական սպառնալիք կա, վտանգ կա, որ դա կշարունակվի և կարող է նույնիսկ վերածվել լայնածավալ հարձակման»,- ասաց Գասպարյանը
Բևեռի մասնակից Գագիկ Եղիազարյանը ներկայացրեց իրենց պահանջը.
«Մեր պահանջն է, որ նախ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, զինեն սահմանամերձ բնակչությանը և բանակը բերեն մարտական պատրաստվածության ու զուգահեռ դիմեն մեր իրական դաշնակիցներին: Չակերտավոր մեր ռազմավարական դաշնակիցը իրականում մեր գլխավոր թշնամին է, որը ոչ միայն իր պարտավորությունը չի կատարում, այլև խոչընդոտում է, աջակցում է թշնամուն և նրա օրակարգը»,- ասաց Եղիազարյանը:
«ՀՀ իշխանության ղեկին գտնվող գաղութային ադմինիստրացիան իրական քայլեր չի ձեռնարկում թշնամու էսկալացիան կանխելու համար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ հրաման կա չկրակել»,- եզրափակեց Եղիազարյանը: