Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 նոյ 2021 16:24

Կարմիր խաչը դեռ չի տեսակցել 13 հայ գերիներին.Գերեվարված զինծառայողներից մեկին Բաքվում պետք է վիրահատեն, որպեսզի կարողանան տեղափոխել Երևան

Նոյեմբերի 16-ից ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարվել է 13 զինծառայող, երեք օր է անցել, սակայն Բաքվում նրանց դեռ չեն տեսակցել Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին փոխանցել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, նշելով, որ իշխանությունների հետ երկխոսություններ են ընթանում, կան գործընթացներ՝ նրանց այցելելու ուղղությամբ։
«Գործընթացներ կան։ Մենք կապի մեջ ենք համապատասխան իշխանությունների հետ, հետևում ենք իրադարձություններին։ Կապի մեջ ենք իշխանությունների հետ այն հարցով, որը նախատեսում է իրավիճակի պարզաբանում, մեր գործելաոճի հաջորդ քայլեր։ Հիմնականում համապատասխան իշխանությունների հետ ներկոնֆիդենցիալ երկխոսություն է ընթանում՝ իրավիճակը պարզաբանելու և ըստ այդմ գործելու ըստ մեր մանդատի»,- ասել է նա։
Գերեվարված զինծառայողներից մեկին Բաքվում պետք է վիրահատեն, որպեսզի կարողանան տեղափոխել Երևան։ Ամատունին նշել է, որ հետևում են իրավիճակին վերաբերող բոլոր տեղեկատվություննեին, հարցն ուշադրության կենտրոնում պահում։
«Մենք իրավիճակին հետևում ենք ամբողջական ծավալով, հաշվի ենք առնում բոլոր տեսակի՝ պաշտոնական և լրատվական հաղորդագրությունները թեմայի շուրջ։ Այսինքն, մեր երկխոսության շրջանակում հայտնվում են բոլոր այն տեղեկատվությունները, որոնք ստանում ենք տարբեր աղբյուրներից և իհարկե, այս հարցում մենք ուշադիր ենք»,- ասել է  Զ. Ամատունին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր