Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար          Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել       Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»    

20 նոյ 2021 15:25

Փաստորեն ԱՄՆ դեսպանատնից եղել է զգուշացում իրենց քաղաքացիներին՝ խուսափել մեկնելՀայաստան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԱՄՆ դեսպանատնից եղել է զգուշացում՝ խուսափել Քարահունջ–Դավիթ-Բեկ, Կապան–Ճակատեն հատվածից։


«Փաստորեն ԱՄՆ դեսպանատնից այնուամենայնիվ եղել է զգուշացում իրենց քաղաքացիներին, որն ուղարկվել է էլ փոստով նոյեմբերի 18-ին՝ Քարահունջ–Դավիթ-Բեկ և Կապան – Ճակատեն ճանապարհահատվածներից խուսափելու մասին»։

Ներկայացնում ենք ԱՄՆ դեսպանության նամակից մեջբերումը, որն ուղարկել են իրենց քաղաքացիներին.


«Հաղորդագրություններ են ստացվում Մ2 և Մ17 մայրուղիների ադրբեջանական մաքսային անցակետերում հսկողության ուժեղացման մասին: Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացնում է, որ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այժմ արգելված է որևէ ճանապարհորդություն կատարել Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի Մ17 և Կապան-Ճակատենի մայրուղիներով: ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների մոտ եւ խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ուղեւորություններից»։
***
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Էլիսոն Թահմիզյանը։ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Դա հատուկ ահազանգ է Գորիս-Կապան ավտոճանապարհին, որը ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։


Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ։ Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին արդեն ասվել է․ «Մի՛ մեկնեք Հայաստան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր