Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 նոյ 2021 11:31

ՀՀ իշխանությունը բռնել է վտանգավոր ուղի,որևէ վստահության չի հանգեցնելու հայ-ռուսական հարաբերություններում, այս ամենը հանգեցնելու է տարածքային և մարդկային կորուստների

«Ղարաբաղի շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Փաշինյանը ցույց տվեց այն մեխանիզմը, որի օգնությամբ իրականացնում է պետական քաղաքականությունը, եթե դա այդպես կարելի է անվանել: Խոսքն ամեն գնով իշխանությունը պահպանելու մասին է, ինչպես նաև ձգտման՝ մաքսիմալ հանել պատասխանատվությունը սեփական անձի վրայից՝ ոչ պոպուլյար որոշումների համար: Ղարաբաղի դեպքում նա նպատակադրել էր հարցը լուծել մաքսիմալ զոհեր տալով, որպեսզի իրեն ներկայացնի ազգի փրկիչ և, որքանով հասկանում ենք, դա նրա մոտ ստացվեց: Ներկայում էլ Սյունիքում, իմ կարծիքով, գործող թիմն աշխատում է նույն սխեմայով․ գործը հասցնել մարդկային զոհերի, որպեսզի հետո համաձայնի մաքսիմալ անշահավետ պայմանների և ներկայանա որպես ազգի փրկիչ, այս իրավիճակում՝ «Սյունիքի փրկիչ»»,- վերլուծելով Հայաստանի շուրջ ձևավորվող զարգացումները, 168․am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։

ՀՀ գործող իշխանության այս գործելաոճը նա չափազանց վտանգավոր է համարել։

«Ինձ թվում է, որ դա բավականին վտանգավոր ուղի է և հղի է ՀՀ պետականության հետագա կործանմամբ, մասնավորապես, ՀՀ ուժային կառույցների: ՀՀ ՊՆ-ի օրինակով հիանալիորեն տեսնում ենք, որ ղեկավարի պաշտոնում նշանակվել է անձ, որը որևէ առնչություն չի ունեցել զինվորական ծառայության հետ, և կասկածում եմ, թե գիտեր՝ որտեղ է գտնվում ՀՀ ԳՇ-ն: Այսինքն՝ նմանատիպ տեղեկատվական և կադրային քաղաքականությունը՝ ուղղված նաև Ռուսաստանին, արդեն բոլորին հայտնի է և որևէ վստահության չի հանգեցնելու հայ-ռուսական հարաբերություններում, նպաստելու է իրավիճակի բարդացմանը, վատթարացմանը, առաջին հերթին՝ հենց ՀՀ-ի համար»,- ասել է քաղաքագետը:

Արեշևն ընդգծել է՝ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները, թե նա բավարար աջակցություն չի ցուցաբերում Հայաստանին, տարօրինակ են: Ըստ նրա՝ «ստեղծված իրավիճակի կարգավորման ճանապարհը պետական սահմանի դեմարկացիայի-դելիմիտացիայի շուրջ համաձայնության ձեռքբերումն է»:

«Կարծում եմ՝ որքան երկար Երևանը փորձի խուսափել այս հարցով համաձայնագրի ստորագրումից, այնքան իրավիճակը կխորանա: Կարելի է հասկանալ, որ պարոն Փաշինյանը վախենում է հասարակության աչքում կորցնել լեգիտիմությունը, քանի որ հայ հասարակությունը բավականին ցավագին է արձագանքում տարածքների կորստին՝ սահմանի վերաձևման հետևանքով, բայց այստեղ առաջին հերթին խնդիրը հենց պարոն Փաշինյանի մեջ է, որը չի կարողանում ղեկավարել պետությունը, և ում բոլոր գործողությունները, որքան նա երկար մնա իշխանության, հանգեցնելու են հետագա կորուստների, այդ թվում՝ տարածքային և մարդկային: Անցյալ տարվա ընթացքում դա արդեն անհրաժեշտ էր հասկանալ»,- նշել է քաղաքագետը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում բավարար համարու՞մ է որպես ՀՀ ռազմավարական դաշնակից՝ ՌԴ-ի արձագանքը, Արեշևը պատասխանել է․

«Ռուսաստանի վրա պատասխանատվությունը գցելու փորձերը, ինչպես նաև գրավոր դիմումները ՌԴ-ին՝ Ադրբեջանի դեմ ռազմական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, անհեռանկար են, ՌԴ-ն մաքսիմալ աջակցություն ցուցաբերում է՝ որքան կարողանում է: Մենք նաև հիանալի հասկանում ենք, որ Մոսկվայի մտադրությունների մեջ չի մտնում լայնամասշտաբ էսկալացիան Ադրբեջանի հետ, որին Թուրքիան աջակցում է հենց միայն այն պատճառով, որ Բաքուն անհապաղ դնի Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման նպատակահարմարության հարցը: Չեմ բացառում, հնարավոր է, որ Երևանում ինչ-որ մեկը հենց այս սցենարին էլ ձգտում է, որը հղի է Անդրկովկասից Ռուսաստանի լիակատար հեռացման և ռեգիոնի աշխարհաքաղաքական քարտեզի կարդինալ վերաձևավորման հեռանկարով: Բայց ես չեմ կարծում, որ նման պլանները բխում են հայ ժողովրդի և հայկական պետության (որի ներքո ես նկատի չունեմ պարոն Փաշինյանին և նրան շրջապատող անձանց, որոնք իրենց ոչ ադեկվատ քայլերով իրավիճակը դեպի փակուղի են տանում) երկարաժամկետ շահերից: ՌԴ-ն անում է, ինչ կարողանում է: Առանց Ռուսաստանի Ստեփանակերտը կմնա՞ր ԼՂ-ի վերահսկողության ներքո»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր