Երկարատեւ միայնությունը տղամարդկանց համար ավելի վտանգավոր է, քան կանանց համար          Երեկոյան ձյուն կգա, կցրտի       Հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին.CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն և ներողություն պահանջել Ադրբեջանից    

22 նոյ 2021 13:34

Ահա թե ինչն է Ալիևին համարձակություն տալիս իրեն լկտի պահել.Որքանով է կենսունակ Թյուրքական Աշխարհը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.


«Որքանով է կենսունակ Թյուրքական Աշխարհը և առհասարակ, ինչ է դա իրենից ներկայացնում:


Հասկանալի է, որ ոչ մի պայմանական թուրքմենբաշի, կամ իրեն Լենկ Թեմուրի ազգակից համարող պայմանական ուզբեկ դիկտատոր չի հրաժարվի իր սուվերենությունից հանուն ինչ-որ թյուրքական աշխարհի, բայց մեծ ուրախությամբ կմասնակցի որևէ աշխարքաղաքական պրոյեկտի, որի միջոցով կլայնացնի իր սուվերենությունը, կներգրավի ներդրումներ ու նոր կոմունիկացիաների հնարավորություն կստանա, ավելին, կօգնի թուլացնել ռուս-չինական ակցանը, որի արանքում է գտնվում Կենտրոնական Ասիան:


Ու այստեղ առաջանում է հարց, դա ինչ աշխարքաղաքական պրոյեկտ է ու ով պետք է այդքան գումար սրսկի այդ երկրների մեջ: Դա հաստատ Թուրքիան չի, որը չունի համապատասխան ռազմական տեխնոլոգիաներ, որքան էլ ներկրված կոմպոնենտների վրա սարքված բայրաքթարներով չհպարտանան: Արժեքազրկվող թուրքական լիրան էլ այն արժույթը չի, որը կարողանա ապահովել այդ պրոյեկտը:


Դա հաստատ ավելի ազդեցիկ հեղինակներ ունեցող գլոբալստական ուժեր են, ում պետք է այդ թուրքական աշխարհը Ռուսաստանի ու Չինաստանի հետ մրցակցության համար: Իսկ հետագայում, նպատակներին հասնելուց հետո, կվիժեցվի թուրքական աշխարհը, ինչպես հիմա բոլորը մոռացել են սլավոնական, գերմանական աշխարհների մասին:


Էրդողանը վերջերս ասել է, որ ինքն աշխարհի ամենափորձառու առաջնորդն է, երևի նկատի ունենալով, որ հասկանում է, թե իրենից ինչ են ուզում ու դա կատարում է: Թուրքական Աշխարհն իրականում Թուրքիայի նախագիծը չի, այն Թուրքիայում չի ծնվել։


Սա էր Արցախի պատերազմի աշխարքաղաքական նպատակը ու դա է Ալիևին համարձակություն տալիս իրեն լկտի պահել:


Նաև դա էր 2018-ի «հեղափոխության»  իմաստը։ Ամենադաժանն այն է, որ այդ «հեղափոխության» գործիքները դեռևս գործում են Հայաստանի քաղաքական դաշտում»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր