Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան իրանական հողը, և այն ոչ մի դեպքում չի փոխանցվի որևէ տեղ    

---

22 նոյ 2021 13:52

Դուբայի «Էքսպո 2020»-ում ադրբեջանցիները ՀՀ-ից «պոկել» են Մեղրին` պատկերելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»

2021 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թ. մարտի 31-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է «Դուբայ Էքսպո 2020»-ը:


Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն իր թելեգրամյան ալիքում լուսանկարներ է հրապարակել էքսպոյում Ադրբեջանի տաղավարից:


Հրապարակված լուսանկարներում երևում է, որ ցուցադրված բոլոր քարտեզներում, բացի նրանից, որ Արցախը ներկայացվում է որպես Ադրբեջան, նաև Հայաստանից «պոկել» են Մեղրին` պատկերելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Այսպես, ըստ երկու քարտեզների, Հայաստանը զրկված է Իրանի հետ ցամաքային սահմանից:


Արդյո՞ք հայկական կողմը դիմել է կազմակերպիչներին, որ վերացնեն այդ կեղծարարությունը, հայտնի չէ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր