ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

22 նոյ 2021 16:06

Ռուսական Ка-52М և Ми-28НЭ հարվածային ուղղաթիռներով, որոնք նախատեսված են օդում թիրախների, տանկերի և զրահապատ տեխնիկայի ոչնչացման համար,հետաքրքրված է նաև Հայաստանը

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական հարվածային Ка-52М և Ми-28НЭ ուղղաթիռների նկատմամբ, ՏԱՍՍ գործակալությանն ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։

Նա մանրամասնել է, որ նոյեմբերի 14-18-ը Դուբայում անցկացված «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդեսի ժամանակ արտասահմանյան պատվիրատուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուսական նորագույն հարվածային Ка-52М և Ми-28НЭ ուղղաթիռների նկատմամբ։ Ցուցահանդեսին պատվիրակություններ են եղել Հայաստանից, Ղազախստանից, Մալազիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից։

Ми-28НЭ ուղղաթիռը նախատեսված է օդում թիրախների, ինչպես նաև տանկերի և զրահապատ տեխնիկայի ոչնչացման համար։ Այն կարող է գործածվել նաև հետախուզության կամ պարեկության համար։ Ка-52М ուղղաթիռը Ка-52 «Ալիգատորի» նորացված տարբերակն է՝ թիրախի խոցելիության կատարելագործված տեխնոլոգիայով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր