Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

23 նոյ 2021 11:17

3 միֆեր պատվաստումների վերաբերյալ, որոնք տարածում է Առողջապահության նախարարությունը (ԱՆ)

Միֆ 1. Պատվաստումները նվազեցնում են Քովիդ-19-ի տարածումը:


Բացահայտում 1. Նախկինում հարցում է կատարվել ԱՆ, թե որքա՞ն է կազմում Քովիդ-19-ով վարակվելու հավանականությունը դելտա շտամի պարագայում։ Ըստ ԱՆ պատասխանի (https://t.me/AntiEpidemicAlliance/197). «Դելտա շտամի պարագայում վիրուսով վարակվելու և ուրիշներին փոխանցելու Քովիդ-19-ի պատվաստանյութի կարողությունը դեռ ուսումնասիրվում է»։

Այսինքն, դեռ հայտնի չէ, արդյո՞ք պատվաստումը նվազեցնում է տարածումը, իսկ մյուս կողմից պատվաստումային մեծ ծածկույթ ունեցող երկրներում՝ օրական դեպքերի թիվը կտրուկ աճում է:


❎ Միֆ 2. Պատվաստումները նվազեցնում են հակաբիոտիկների անհարկի օգտագործումը:


🔴 Բացահայտում 2. Բացարձակապես անհասկանալի է, թե ինչպե՞ս պատվաստումն ինքնին կարող է նվազեցնել հակաբիոտիկների անհարկի օգտագործումը, երբ դրանք նշանակվում են բժշկի, կամ ինքնուրույն կիրառվում հիվանդների կողմից: Պատվաստումը կախարդական փայտիկ չէ, որը ինքն իրենով լուծի առողջապահական համակարգում հակաբիոտիկների անհարկի կիրառման հետ կապված խնդիրները: Դրա համար անհրաժեշտ է բժիշկների և բնակչության շարունակական կրթություն այս հարցերի շուրջ, համապատասխան ուղեցույցների առկայություն և հետևողական քայլեր, որոնք կկանխեն հակաբիոտիկների անհարկի օգտագործումը:


❎ Միֆ 3. Պատվաստումները նվազեցնում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը և տարածումը:


🔴 Բացահայտում 3. Եթե պատվաստումներն ինքնին չեն կարող նվազեցնել հակաբիոտիկների անհարկի օգտագործումը, ապա ինչպե՞ս կարող են նրանք նվազեցնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը և տարածումը:


Ափսոսանքով պետք է փաստել, որ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր կազմակերպչական բացերի, ամիսներ շարունակ բուժման միասնական ուղեցույցների բացակայության, բժիշկների շարունակական կրթության պակասի մեղավորությունը փորձում է քողարկել պատվաստումներով:


Հակահամաճարակային Ալյանս

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր