Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

23 նոյ 2021 15:04

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին 28 տարի անց ազատ արձակվեց

«Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ կարձակվի։ Այս մասին  ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։


Նա նշեց, որ Արսեն Արծրունին պատիժը կրում էր «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկում։

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության միջնորդությունը և պայմանական վաղաժամկետ ազատել ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն։ 


 
Նշենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ էր շուրջ 28 տարի: Ձերբակալվել է 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել մահապատժի։ 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ 2018-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել էր Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր