Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին          Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ       Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի    

23 նոյ 2021 15:45

Փաշինյան կրտսերը իսրայելական ընկերության համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ. yerkirmedia.am

yerkirmedia.am կայքը գրում է. 

«Իսրայելական Webiz ընկերությունը պատրաստվում է իրենց երկրի ներսում ծրագրավորողների պակասը լրացնելու համար իր մասնաճյուղը բացել Երևանում: Իսրայելական nocamels.com կայքը հայտնում է, որ  որպես մենեջեր հավաքագրվել է նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Հայկական մասնաճյուղը կղեկավարվի իսրայելական թիմի կողմից:

Ընկերությունը ծրագրավորողներ է հավաքագրում ինչպես իր վերապատրաստման ծրագրերի մասնակիցներից, այնպես էլ ավագ ծրագրավորողների: Սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրմամբ և վերապատրաստման կենտրոնի բացումից հետո մոտ 200 վրացի առաջատար մասնագետի պաշտոններ է ստացել իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերություններում:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հաայստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին նվազեցնել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության և տվյալների բազաների ոլորտներում: 

Այսպիսով, Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում, իսրաելական ընկերության համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ:

Հավելենք, որ Փաշինյանի դուստր Մարիամն էլ 2019-ից աշխատում է Digitain ընկերությունում՝ որպես շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր