Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

23 նոյ 2021 16:29

Հայաստանը հատո՞ւկ հանձնեց Ղարաբաղը, որպեսզի կարողանա ռուսական աշխարհաքաղաքական վեկտորը շրջել դեպի Արևմուտք

Комсомольская правда-ի հատուկ թղթակից Դմիտրի Ստեշինն իր աչքով է տեսել՝ ինչ է կատարվում ներկայումս Հայաստանում և Ղարաբաղում: ՀՀ-ում գտնվելու օրերին նա նաև զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ: 

Ստեշինը նշում է, որ շատ են խոսում այն մասին, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, միտումնավոր են հանձնել Ղարաբաղը:

«Ես դեսուդեն չընկա փաշինյանական հավատարարիմ պատգամավորի հետ զրույցում և միանագամից հարցրի.

-Հայաստանը հատո՞ւկ հանձնեց Ղարաբաղը, որպեսզի կարողանա ռուսական աշխարհաքաղաքական վեկտորը շրջել դեպի Արևմուտք:

Հարցազրույցը վերածվեց վիճաբանության։ Ալեն Ռոբերտովիչը փոքր-ինչ տաքացավ:

-Իսկ հայ հասարակությունն այն գիտակցությունն ունի, որ հենց Ռուսաստանն է հանձնել է Ղարաբաղը։ Եվ հետո, ինչո՞ւ  եք մտածում, որ ինչ-որ մեկը Ղարաբաղը հանձնել է։ Դուք դրանով վիրավորում եք հայ ժողովրդին և նրա համար արյուն թափողներին։  Եթե ցանկանային հանձնել, կային մի քանի տարբերակներ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջարկները։

Բայց ես թույլ չտվեցի անցնել Ռուսաստանի վրա մեղքը բարդելու հավերժական սովորությանը:

-Իսկ ի՞նչ եք արել Ղարաբաղը փրկելու համար: Մեկ տարի առաջ ես ներկա էի Դոնբասի կամավորների միության համագումարին։  Մի քանի հազար մարդ պատրաստ էր գալ ձեզ օգնության, սակայն այդ պահին Հայաստանը ընդունեց «վարձկանների» մասին օրենքը, ինչի մասին կամավորներին զգուշացրել են։ Այսինքն՝ դուք գիտակցաբար փակել եք Հայաստանի համար արյուն թափելու պատրաստ մարդկանց հոսքը։

-Մենք խնդիր չունեինք մարդկանց թվի հետ կապված։

Երբ ես կրկնեցի փոխխոսնակի այս արտահայտությունը երկու ղարաբաղյան պատերազմների վետերանի մոտ, նա ցնցվեց, այնուհետև պատմեց.

-Ես Շուշիի բարձունքում մենակ էի։ Զանգում եմ գումարտակի շտաբ, այնտեղ ևս մեկ մարդ է: Ես ասում եմ նրան, որպեսզի գա ինձ մոտ, քանի որ ինձ մոտ երեք գնդացիր է, իսկ նա ասում է, որ կապի մեջ մնա, հետո ինքն էլ է անհետանում… Ես այցելել եմ որդուս առաջնագծում… Մեկ ամսվա զորակոչիկներ էին…

Ըստ էության, Ալեն Ռոբերտովիչը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչո՞ւ այդքան տգեղ ու խայտառակ ընթացք ունեցավ Ղարաբաղի հետ տեղի ունեցածը։  Ինչո՞ւ, օրինակ, չի անցկացվել  այդ պարտության խորհրդարանական հետաքննություն։ Սակայն հարցազրույցի ընթացքում մոտ 5 անգամ փոխխոսնակը հասցրեց մեղադրել Ռուսաստանին: Ես սա նշեցի ուղղակի…Որոշ բաներ հասկանալու համար»,- գրում է լրագրողը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր