Չկա սպանության ոչ մի վարկած, ինչ է թաքցնում, ինչից է վախենում նախաքննական մարմինը .Կարևոր վկան հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»
![](https://www.pastinfo.am/news_images/436/1307787_1/00.thumb.jpg)
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանված պատգամավորի որդիները մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Ավելին, պարզեցինք, որ քրեական գործով կարեւորագույն վկաներից մեկի ցուցմունքից է կախված, որպեսզի պարզվի, թե ինչ խնդիր են ունեցել քրեական հեղինակությունն ու պատգամավորի որդիները, որը ճակատագրական ավարտ ունեցավ 4 հոգու համար: Կարեւորագույն վկան եւս հրաժարվում է ցուցմունք տալ իրավապահներին, ըստ ամենայնի՝ «գողական է գնում»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:
Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Նշենք, որ գործով կալանավորվել են 5 անձ, որոնցից 4-ը սպանված պատգամավորի որդիներն են։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 24.11.21թ համարում։