Հուլիսի 22-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 նոյ 2021 10:44

Տեսանյութ.Նահանջ չի լինելու.«Ազատագրական շարժման» անդամները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը

«Ազատագրական շարժման» անդամները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։


Շարժման անդամները մետրոյում ներկայացնում են իրենց պահանջները և հայտարարում, որ նահանջ չի լինելու։


«Ապաքաղաքական բողոքի ակցիա է։ Բողոքի ակցիան նաև ձեր երեխաների անվտանգության համար է, զինվորին պետք է զինեն, առաջնագիծը պետք է պաշտպանել։ 18։30-ին բոլորով միասնական հավաքվենք Հանրապետության հրապարակում, ամեն օր պետք է պայքարենք, նահանջ չի լինելու»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները։


«Ազատագրական շարժման» անդամները ընդգծում են, որ իրենց նպատակն է թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել, կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։


Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ ակցիայով կարող են մետրոյի քաղաքացիներին անհարմարություն պատճառել, բայց բողոքի ակցիան հանուն հանրային գերակա շահի է։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր