Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը          Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմ       Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ    

24 նոյ 2021 13:33

Երեկվա ասուլիսից դրական և բացասական մտքեր. ամենաճիշտ ժամանակին եկանք Հայրենիք-ամենաճիշտ մարդու շնորհիվ

Երեկ տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը իր ֆեյսբուքյան էջում հեռարձակվեց մեկնաբանությունների դաշտը փակած տարբերակով, որ օգտատերերը հնարավորություն չունենան կարծիք հայտնելու, սակայն 21-րդ դարում՝ ինֆորմացիայի դարաշրջանում մարդկանց բերանը չես փակի։ Ստորև մի քանի արձագանք Նիկոլ Փաշինյանի ասուլիսին․


Լրագրող Մարիա Լազարյանը գրել է․


«Ինչքան էլ որ խեղկատակություն ա դրա ելույթը, պիտի խոստովանենք, որ շատ գրագետ ու ազդեցիկ PR նախագիծ են առաջ տանում։ 
Եվ համարժեք հակադարձում չեն ստանում։
Իսկ հակառակը պնդողներին միայն մեկ դիտարկում. КВНщикի սինդրոմից ազատվելու, սրամիտ դիտարկումները նպատակային գործողություններով փոխարինելու, «արձանագրենք-գրանցենք» տեքստերից դուրս գալու ժամանակը վաղուց անցել ա։ 
Եթե սրամտելով հնարավոր լիներ դրանց թավշյաոհմակը հեռացնել, ապա դա վաղուց ձեզ հաջողված կլիներ։
Անհասկանալի են նաև որոշ ընդդիմադիր FB ինֆլուենսերների ՔՊ վերջին էշէլոնի «աստղերի» ֆոնին ինքնահատատվելու ձգտումները։ 
Բավականա դրանց մտքերի գոհարները ցիտել, տարածել ու քննարկել։ Չի աշխատում այդ տարբերակը։ Հակառակ ազդեցությունն ա ունենում։ Դժվա՞ր ա հասկանալը»։


Իրավաբան Աշոտ Սիմոնյան․


«Եթե էսքան շուստրիությանը զուգահեռ, գոնե մեծերին /խելացիներին/ լսելու չնչին կարողություն ու կամք ունենար, 3 տարում որակապես այլ երկրում կապրեինք։ Միանգամայն այլ։ Չունեցավ..»։ 


ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, լսելով Փաշինյանի ասուլիսը, ժողովրդական ասացվածք է հիշել․


«Եթե չխոսեիր մարդիկ կարող էին մտածել, թե դու տգետ ես, իսկ երբ խոսեցիր` նրանք կարող են համոզվել դրանում»։


Կան նաև Փաշինյանի մասին դրական արտահայտվողներ․


Ֆեյսբուքյան օգտատեր Միլենա Ասլանյան․


«Եւս մեկ անգամ... ամենաճիշտ ժամանակին եկանք Հայրենիք-ամենաճիշտ մարդու շնորհիվ-, ամենաճիշտ առիթով ու էլի վստահորեն ասում եմ. Հպարտ եմ իմ ու իմ ընտանիքի ու ազգի մեծամասնության ընտրությամբ!!! Վարչապետս»։


Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ-ի աշխատակից Մովսես Հարությունյան․


«Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից ուշագրավի մասին կարճ ու մատչելի.
1.Հայաստանը միջանցքի հարց չի քննարկել ու չի էլ քննարկելու։
2.Ստորագրվելիք ենթադրյալ փաստաթուղթը վերաբերելու է միայն հանձնաժողովի ստեղծմանը, որի շրջանակներում հետո նոր` տարիների ընթացքում, քննարկվելու են սահմանզատման և սահմանագծման հարցերը։
3.Ենթադրյալ փաստաթղթում անկլավների մասին հիշատակում չի լինելու. դա թողնվելու է հանձնաժողովի վրա։ Հայաստանը պնդելու է, որ մեզ մոտ առկա անկլավները հետագայում ևս մնան մերը։
4.Նոյեմբերի 9-ի` մեր պարտության և Ադրբեջանի հաղթանակին նվիրված օրը շոուտիկ եռակողմ հանդիպման գաղափարը մերժել է հայկական կողմը` ելնելով հանգամանքից, որ այն, բացի մեզ հոգեբանական հարված տալուց, ոչինչ չի տալու։
5. Ճանապարհների ապաշրջափակմանը կողմ ենք, բայց մեր սուվերենության պահպանմամբ և այն ուղիներով/ճանապարհներով, որը կորոշի Հայաստանը (իհարկե խոսքը միայն մեր տարածքով անցնող հատվածների մասին է)։
6.Հայաստանը նոյեմբերի 16-ին գրավոր չի դիմել ՀԱՊԿ-ին, քանզի մայիսի 12-ի` ադրբեջանական ներխուժման ժամանակ դիմել ենք, ու այն անարձագանք է մնացել։
7.ՀՀ-ն այս պահին չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։
8.Քանի որ Ադրբեջանը Հայաստանի համբերատարությունը թուլություն է ընկալել` սրանից հետո նոյեմբերի 16-ի նման արձագանքի են արժանանալու ոտնձգության դեպքում”։


Civic.am-ի լրագրող Վովա Հակոբյանը գրել է․


«Գործի բերումով վարչապետի ասուլիսը ընդհատումներով նայեցի, հարցից հարց թռնելով ու սաղ չէի նայել։ Նոր ամբողջությամբ ավարտեցի ու մտածեցի հլը մտնեմ ֆեյս, տեսնեմ ի՞նչ արձագանքներ են, որովհետև իմ կարծիքով շատ լուրջ հարցերի մասին, հարցերի, որոնք հանրային դիսկուրսի առարկա են արդեն տևական ժամանակ, մտահոգում են շատերին, շատ հարցեր էլ խեղաթյուրվել են՝ ստացան ահագին համապարփակ ու կոնկրետ պատասխաններ։ 
Ֆեյսում ի՞նչ տենամ՝ կամ չեն նայել ու ասում են՝ վաաայ ինչ էլ ներվեր ունեք ու չնայելով քննադատում են ու շարունակելու են նույն հարցերի վերաբերյալ, որոնք պատասխաններ են ստացել, քննադատություններ հնչել ապագայում, կամ նայել են ու էդ՝ պետական մասշտաբով կարևորագույն հարցերը թողած ինչ-որ մանր բաներ գտնել ու լալահառաչ, օյյյ աղետ էէէ, պետության չգիտակցություն, պատուհասըըը, բան։ 
Հարգելի սիրելիներ, բուժվե՛ք։ 
Իսկ Թուրքիայի հետ հարցերի կարգավորման մասին նախավերջին հարցի պատասխանը ինձ էնքան ա դզել, որ քիչ էր մնում գոլ գոռայի ճճ
բուժ-վեեեք>:


hraparak.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր