Իրանն անհաղթելի է, և ամեն անգամ, երբ ենթարկվում է ճնշման, հայտնվում է ավելի հզոր և միասնական, քան նախկինում          Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանը՝ Բաքվի բանտից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 14-ի համար    

24 նոյ 2021 18:34

Տեսանյութ․ Թշնամին այդքան ուժեղ չէ, ինչքան մենք կարծում ենք, մենք ունենք պայքարելու և հաղթելու պատմական փորձ

Տեսանյութ․ Թշնամին այդքան ուժեղ չէ, ինչքան մենք կարծում ենք, մենք ունենք պայքարելու և հաղթելու պատմական փորձ«Հայացք» մամուլի ակումբում ռազմական և քաղաքական գործիչ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Վահան Բադասյանը և պատերազմի վետերան Վաչագան Զաքարյանը, թշնամու կողմից ահագնացող պատերազմի համատեքստում համախմբման կոչ արեցին ողջ հայ ժողովրդին, հասարակական, քաղաքական լայն շրջանակներին:

Վահան Բադասյանը նշեց, որ երբ մարդկանց ասում են՝ համախմբվեք, տարբեր պատճառներ են բերում, բայց չհամախմբվելու ցանկացած բացատրություն ծանրագույն հանցագործություն է հայրենիքի նկատմամբ. «Ադրբեջանը իրականացնում է Սյունիքը Հայաստանից կտրելու գործողությունը: Պահանջում է իրենց համար բացել հենց Սյունիքի հյուսիսով անցնող Շուշիից Նախիջևան ճանապարհը: Հայրենիքն ու ժողովուրդը չի ների: Մենք կարող ենք ոչ միայն պաշտպանվել, այլ նույնիսկ անցնել հակահարձակման: Ես ինքս տեսնում եմ այդ ճանապարհը, ինքս պատրաստ եմ պայքարել»,- ասաց Վահան Բադասյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր