«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

26 նոյ 2021 10:32

Պատերազմը պետք է ԱՄՆ-ին, նրանք սիրում են կռվել ուրիշի ձեռքերով՝ Լեհաստանի, Բալթյան երկրների և Ուկրաինայի ձեռքերով

ԱՄՆ-ը, օգտագործելով Լեհաստանը, Բալթյան երկրները, Ուկրաինան եւ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը, ցանկանում է պատերազմ սանձազերծել այստեղ։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանադրական հանձնաժողովի եւ Սահմանադրության նախագծի վերջնական մշակման աշխատանքային խմբի համատեղ նիստում, հայտնել է ԲԵԼՏԱ-ն։


«Նրանք պետք է ավելի մոտենան Մոսկվային։ Եվ ահա այս «պատշգամբը» կրկին մնացել է, խանգարում է նրանց, պետք է կտրել այն։ Եվ փորձելու են կտրել»,- նշել է պետության ղեկավարը։


Որպես պատրվակ օգտագործվում է Եվրամիության հետ Բելառուսի սահմանին ծագած միգրացիոն ճգնաժամը։ «Այս խեղճ մարդիկ պատսպարվելու տեղ են փնտրում, եւ նրանք ընտրել են Բելառուսը: Սակայն լեհերն անմիջապես օգտվեցին դրանից՝ իրագործելու իրենց ռազմավարական նպատակները», - ասել է Բելառուսի ղեկավարը։


«Նրանք փորձում են օգտվել այս խեղճ փախստականներից, այս գործընթացից: Նրանց նպատակն արդեն հասկանալի է։ Արդեն բացահայտ ասում են՝ ներգրավել ՆԱՏՕ-ն։ Ի՞նչ է սա նշանակում: Պատերազմի սանձազերծում: Նրանք մեզ հրահրում են։ Եվրոպային սա պետք չէ, Եվրոպան պատերազմ չի ուզում։ Ո՞ւմ է պետք այս պատերազմը: Ամերիկացիներին է պետք», - արձանագրել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Այսօր մենաբեւեռ աշխարհը վերանում է։ Նրանք սիրում են կռվել ուրիշի ձեռքերով, եւ այստեղ նորից ինչ-որ տեղ խառնաշփոթ է պետք ստեղծել։ Իսկ նրանք կողքից կնայեն եւ զենք կմատակարարեն, որ սպանենք միմյանց, տնտեսությունը տուժի։ Նրանք նորից կգան այստեղ այն դոլարով, որը հիմա տպում են, որ օգնեն մեզ, իսկ Ամերիկան ​​կրկին, ինչպես Թրամփն է ասել, առաջին հերթին՝ տիրելու։ Դրա համար էլ մեծ հաշվով արվում է այս ամենը։ Նրանք ցանկանում են դա անել լեհերի, մերձբալթիկացիների եւ ուկրաինացիների ձեռքերով»,- նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր