Ահա թե ով է եղել Ադրբեջանի հետ Փաշինյանի 2-րդ բանակցողը. նա WhatsApp-ով շփվել է Հիքմեթ Հաջիևի հետ

«ԱՆԻ» կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա Թաշչյանը WhatsApp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ:
«Պարոն Թաշչյանը Հայաստանի լավագույն դիվանագետներից է, ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղե էլ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011 թթ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ», - հոդվածում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը: