Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

26 նոյ 2021 14:15

Ադրբեջանցի զինվորներին կարող է արգելեն տեղեկատվություն տարածել սոցցանցերում, արդեն հեռացրել են Սյունիքից կադրեր տարածող ծառայողներին

Ադրբեջանցի զինվորներին կարող է արգելեն տեղեկություն տարածել սոցցանցերում։ Այս մասին ասվում է «Զինծառայողների կարգավիճակի մասին» նոր օրինագծում, որն առաջարկել է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական բանակից հեռացրել են զինծառայողներին, որոնք նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայից հետո սոցցանցում լուսանկարներ են տեղադրվել։ Նրանց մեղադրել են գաղտնիության ռեժիմը խախտելու մեջ։
Հայ իրավապաշտպաններն ու հատուկ ծառայությունները սոցցանցերից գտնում ու պահպանում են այն տեսանյութերն ու լուսանկարները, որտեղ երևում է հայ զինվորների գերեվարումը կամ սպանությունը։
Իրավապաշտպաններն այդ կերպ տեղեկություն են ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ տասնյակ գերեվարվածների մասին, որոնց պահման փաստը Բաքուն չէր ընդունում։ Բացի այդ, համացանցում կան գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ տեսարաններ, որոնք մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղարկում է տարբեր միջազգային կազմակերպություններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր