Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

27 նոյ 2021 11:14

Սխալվում են նրանք, ովքեր կարծում են , թե ինչ-որ թղթով Բաքուն կանգ է առնելու. Այդ թղթերը ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանի պնդմամբ` ոչ մի թուղթ չի զսպելու «Բաքվի բռնապետ» Իլհամ Ալիևին:


Նա Facebook-ի իր էջում գրել է. «Ինձ ճանաչողները գիտեն, թե որքան լավատես եմ, սակայն ուզում եմ արձանագրել՝ եթե ոմանց թվում է, թե ինչ-որ հերթական թղթի հիման վրա Բաքվի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի և բռնազավթման, ապա նրանք սխալվում են։


Ոչ մի թուղթ չի զսպելու սրան, քանզի թղթերը, պատկերավոր ասած, լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար։


Հետևաբար, միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ մեր բանակը չվերականգնելով ու չարդիականացնելով, թղթի կտորներով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր