Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 նոյ 2021 12:47

Հունվարի 1-ից ռեստորաններ մուտքը կարգելվի առանց պատվաստման վկայականի կամ թեստի արդյունքի

Հունվարի 1-ից Հայաստանում հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին մուտքը լինելու է միայն պատվաստման վկայականի կամ բացասական թեստի արդյունքի ներկայացմամբ։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն` անդրադառնալով առաջիկայում կիրառվող սահմանափակումներին։

Հասկանում ենք, որ այս սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, սակայն նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը` կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել»,–ասաց նախարարը։
Նոր սահմանափակումներն արդեն իսկ նախագծի տեսք ունեն և շրջանառվում են։

Առողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտ գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» շտամը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Իրականում «օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամի մուտացման աստիճանը բավական մեծ է։ Ցավոք, 50 մուտացիա է կրում վիրուսը, և այժմ ուսումնասիրում են՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից, ուրիշ ինչ առանձնահատկություն ունի այն։ Այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կունենանք և մինչև օրվա վերջ նոր սահմանափակումների կազմը կունենանք ՀՀ եկող այն անձանց նկատմամբ, որտեղ նոր շտամը տարածվել է»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` նախատեսվում է արգելել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը ՀՀ։
Նախարարը հավելեց, որ Հայաստանում կորոնավիրուսային դեպքերը նվազում են, և առաջիկայում նաև մահվան դեպքերի նվազում կլինի. մահերի նվազումը տեղի է ունենում կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումից 2-3 շաբաթ անց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր