Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 նոյ 2021 15:48

Հետաքրքական է, ինչո՞ւ է Փաշինյանն այսօր դիմում Մակրոնին, երբ նոյեմբեր 9-ին արհամարհեց նույն Մակրոնի հեռախոսազանգերը, որոնք կարող էին կանխել այդ ամոթալի հայտարարության ստորագրումը

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է, որպեսզի քաղաքական մուրացկանությամբ լեգիտիմություն գտնի ընտրությունների նախաշեմին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հովսեփ Տեր-Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին:

«Մենք նրան չենք ճանաչում որպես վարչապետ, առավել ևս՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա ոչ թե հայկական պետությունն է ներկայացնում, այլ պարտության, ստախոսության, պետականության կործանման, մեր ազգի նվաստացման ու դավաճանության խորհրդանիշն է»,- ասաց նա:

«Հետաքրքական է իմանալ, թե ինչո՞ւ է Փաշինյանն այսօր դիմում նախագահ Մակրոնին, երբ 2020 թ. նոյեմբեր 9-ին արհամարհեց նույն Մակրոնի հեռախոսազանգերը, որոնք կարող էին կանխել այդ ամոթալի հայտարարության ստորագրումը»,- ասաց Հովսեփ Տեր-Գևորգյանը՝ հավելելով, որ Փաշինյանի այս այցելությունը սին քարոզչության ու ամբոխավարության հերթական ապացույցն է:

«Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում չէ, որ պիտի գտնի մեր այսօրվա աղետալի վիճակից դուրս գալու միջոցները: Ֆրանսիան իր հնարավորությունների սահմաններում զորավիգ է Հայաստանի Հանրապետությանը, և Փաշինյանն այս հարաբերություններում որևէ հավելյալ արժեք չունի. այս կացությունից դուրս գալու հիմնական արգելքն ինքն է, և լուծումը մեկն է ու միակը՝ իր անհապաղ հեռացումը»,- եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր