Բաքուն, որը սպառնում էր հրթիռային հարձակմամբ հայկական ատոմակայանի վրա, սկսել է անհանգստանալ դրա անվտանգությամբ          Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»       Պուտինի ակտիվները սառեցնելու Վաշինգտոնի կոչերը.որտեղ է Պուտինը պահում իր գումարները    

30 նոյ 2021 13:30

Տեսանյութ. Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան, ի՞նչ նպատակով են նրանք այնտեղ տեղափոխվում, հիշեք 44-օրյա պատերազմը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՊՆ փոխնախարարից հետաքրքրվեց՝ ՊՆ տեղյակ է արդյոք՝ ի՞նչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում Հայաստանի օդային սահմանը, ի՞նչ են տեղափոխում և իրավական ի՞նչ ռեժիմով է թույլ տրվում ադրբեջանական ինքնաթիռների մուտքը Հայաստանի օդային տարածք.


«Նոյեմբերի 16-ի ռազմական էսկալացիայի պայմաններում մեկ օրվա տարբերությամբ ադրբեջանական ինքնաթիռներ են արձանագրվել մեր օդային տարածքում»,-ասաց Ղազինյանը:


ՊՆ փոխնախարարը չպատասխանեց հարցին, ասելով՝ թե Քաղավիացիայի կոմիտեն արդեն հայտարարություն տարածել է սրա վերաբերյալ.
«Ես անձամբ տեղյակ չեմ՝ ի՞նչ ընթացակարգով են թռիչքներն իրականացվում, եթե ավելի համապարփակ տեղեկություն եք ուզում ստանալ, կարող եք դիմել Քաղավիացայի կոմիտե և ձեզ մտահոգող հարցերի վերաբերյալ պարազաբանումներ կստանաք»,-ասաց Արման Սարգսյանը:


Արթուր Ղազինայն էլ հայտարարեց, որ չհերքված տեղեկություն կա այն մասին, որ Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան.


«Թե ի՞նչ նպատակով են նրանք այնտեղ տեղափոխվում չգիտեմ, միգուցե՝ ինչ-որ պահի ահաբեկչական գոծողություններ կատարելու նպատակով, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում»,-ասաց Ղազինյանը:


Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, թե ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև պատերազմի ընթացքում.


«Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի՝ անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է ու կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր Սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր