Ինչու՞ են ոչ թե կրակոցների, այլ ծեծկռտուքի միջոցով փորձել կանխել թշնամու առաջախաղացումը. արդյո՞ք չկրակելու հրաման տրվել է

ՊՆ փոխնախարար Արմեն Սարգսյանն էլ պնդեց, որ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել.
«Ինչ վերաբերվում է ծեծկռտուքներին՝ դրանք իրավիճակից բխող, պահի թելադրանքով իրականացվող գործողություններ են, որոնք կարող են հստակ գնահատականի արժանանալ»,-ասաց ՊՆ փոխնախարարը և հայտնեց, որ մայիսի 20-ի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները քննությւան առարկա կդառնան:
Գեղամ Մանուկյանն էլ հակադարձեց՝ աբսուրդ է, երբ սահմանին փայտով իրար ծեծում են, սակայն կրակելու հրաման չեն տալիս.
«Եթե հրաման չեն տվել, վարչապետը, ՊՆ նախարարը և ԳՇ պետը մեկ օրվա ընթացքում այս հարցը կարող էին կարգավորել, այլ ոչ թե թույլ տալ, որ մեր բանակը ձեռնամարտի մեջ մտներ ադրբեջանական բանակի հետ, հետո էլ դավաճաններ հռչակեին»,-ասաց Մանուկյանը: