Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին          ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը       Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը    

30 նոյ 2021 14:21

Ադրբեջանում կործանված ուղղաթիռում 18 մարդ է եղել, զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ բարձրաստիճան սպաներ

Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում 18 մարդ է եղել, հայտում է Sputnik Ադրբեջանը։
Լրատվամիջոցի հավաստմամբ` նրանցից 14–ը զոհվել են, իսկ 4–ի վիճակը ծանր է։
Նույն աղբյուրի համաձայն` վիրավորների ու զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ բարձրաստիճան սպաներ։
Հիշեցնենք` Ադրբեջանում այսօր ժամը 10:40-ի սահմանում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ուղղաթիռ էր կործանվել։
Տեղեկությունը հաստատել էին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն ու գլխավոր դատախազությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր