Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ          Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար       ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է վարչական դատարան` ընդդեմ ՆԳՆ ոստիկանության. «Ժողովուրդ»    

01 դեկ 2021 10:38

Եթե Մինսկը պաշտոնապես ճանաչի Ղրիմը ռուսական, ապա Կիևը սպառնացել է՝ կգործի «լիարժեք ծրագրով»

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան սպառնացել է Բելառուսին, որ եթե Մինսկը պաշտոնապես ճանաչի Ղրիմը ռուսական, ապա Կիևը կգործի «լիարժեք ծրագրով»։ Նման հայտարարություն է նա արել Ռիգայում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։

«Դա անշրջելի վնաս կհասցնի Ուկրաինա-Բելառուս հարաբերություններին։ Մենք կգործենք լիարժեք ծրագրով»,-նրա խոսքերն է փոխանցում «Ուկրինֆորմը»։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ցանկանում է սկսել ուղևորությունը Ղրիմի թերակղզի Սևաստոպոլից։ Նա նշել էր, որ թերակղզին դե ֆակտո և դե յուրե ռուսական է դարձել 2014 թվականի հանրաքվեից հետո, և հավելել, որ իր այցն այսպես թե այնպես կնշանակի Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի մաս։

Այդուհանդերձ, Լուկաշենկոյի խոսքով՝ Ղրիմի ճանաչման հարցը որպես այդպիսին չկա ռուս-բելառուսական հարաբերությունների օրակարգում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր