Ադրբեջանցիները Իշխանասարից ոչ մի միլիմետր հետ չենք քաշվել, ինչի՞ դիմաց պետք է դա անեին՝մեր ՊՆ-ից վախեցա՞ն

«Քանի որ այնտեղ հիմա ոչ բարենպաստ եղանակային պայմաններ են, ըստ երևույթի, ադրբեջանցիները թաքնվել են։ Հիմա այնտեղ ուղղակի կանգնել անհնարին է, մտել են իրենց կառուցած շինությունների մեջ։ Դրա պատճառով ինչ որ գյուղապետի հղում անել պետք չէ։ Գուցե վիզուալ չեն երևում, գյուղապետի մոտ նման կարծիք է ձևավորվել»։
Լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր չի համարում Սոչում կայացած եռակողմ հանդիպումից հետո ադրբեջաական զորքերի հետ քաշումը, Հակոբյանը հակադարձեց՝ «Իսկ ի՞նչ է եղել Սոչիում։ Ինչի՞ պետք է հետ քաշվեն։ Իրենք տեսնում են, որ իրենց դիմաց թուլամորթ, անատամ անձնավորություն է։ Ո՞նց կարող է հետ քաշվի։ Դուք հետ կքաշվեի՞ք»։
Դիտարկմանը, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում է հնարավոր հետ քաշվեն, Հակոբյանը հետաքրքրվեց՝ արդյոք դրա մասին փաստաթուղթ որևէ մեկը տեսե՞լ է։
«Բառացի ո՞վ է հավատում Նիկոլ Փաշինյանին։ Ինքը այսօր կարող է գնալ Սոչիում ասի՝ ես պատրաստ եմ ստորագրել, վաղը գնա Բրյուսել ասի՝ ինձ ասում են պետք է ստորագրես, բայց ես չեմ ստորագրել։ Ո՞վ է իր խոսքի վրա այսօր հիմնվում»,- ասաց Հակոբյանը։