Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

01 դեկ 2021 16:17

Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները

«Ես համաձայն եմ այս դավաճան իշխանության հետ, որ ոչ միայն լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը, այլ մենք բոլորս հանցագործներ ենք»,-հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Արագած Ախոյանը՝ անդրադառնալով Մինասյանի ձերբակալության փաստին և հավելեց. «Աշոտ Մինասյանը հանցագործ է, որ կենդանի է մնացել, մենք բոլորս ենք հանցագործ, որ ողջ ենք մնացել»:

Ախոյանը նկատեց, որ արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարներից մնացել են Աշոտ Մինասյանը և ևս մի քանիսը, մնացածներին կամ պախարակել են, կամ զոհաբերել՝ ասաց նա՝ հիշելով Ռուստամ Գասպարյանի զոհվելը:

«Չէ որ դուք դեռ պատերազմից առաջ հայտարարեցիք, որ պատերազմի դաշտում հերոսներ պետք չեն այլևս, այն ձեր քեմալիստական կուսակցության անհեթեթ հայտարարությունների շարքից է»,-հայտարարեց բանախոսը:

Նա ամոթանք տվեց դատախազներին, որոնք Մինասյան Աշոտի նման հրամանատարին կալանավորելու քաղաքական պատվերներ են կատարում և շեշտեց, որ պատմության մեջ նրանք մնալու են դավաճան Պատերոս Գետադարձի անունով:

«Էս ինչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա: Աշոտի նման մարդկանց կալանավորելով կարծում ե՞ս կարող ես վախեցնել մեզ, հա՞»,-ասաց նախկին պատգամավորը:

Ախոսյանը շեշտեց, որ կալանավորման դեպքը շատ վրդովեցնող է և կոչ արեց բոլորին ոտքի կանգնել, իսկ ՀՀ երկորդ և երրոդ նախագահներին առաջարկեց առաջնորդել շարժումը, քանի որ միայն նրանք պայքարի ռեսուրս ունեն:

Բանախոսը սյունեցիներին էլ հավաստիացրեց, որ նրանց կողքին են և շեշտեց, որ ամեն մի վատ եղանկից հետա արև է դուրս գալիս և Հայաստանի արևն էլ է դուրս գալու:

«Վարունգի պատմությունը գիտես չէ՞, Նիկոլ, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները»,-հայտարարեց նախկին պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր