Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել.«Հրապարակ»          Բաքուն, որը սպառնում էր հրթիռային հարձակմամբ հայկական ատոմակայանի վրա, սկսել է անհանգստանալ դրա անվտանգությամբ       Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»    

01 դեկ 2021 16:36

Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին

Հայտնի են դարձել որոշ մանրամասներ Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին։ Պարզվում է՝ ռազմական ուղղաթիռը նոր էր վերանորոգվել։ Ականատեսները պատմել են, որ ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, իսկ քամին այդքան էլ ուժեղ չէր՝ վթարի պատճառ լինելու համար։ 


Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռի կործանումից ողջ մնացած գնդապետ-լեյտենանտն ու կապիտանը պատմել են միջադեպի մանրամասների մասին: Գնդապետ-լեյտենանտի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։


Ըստ նրա, ուղղաթիռի պայթյունից երկու ուղևորներով դուրս են շպրտվել ու այդ պահից հետո ոչինչ չեն հիշում։ Ըստ սպայի, ուղղաթիռը նախատեսված է 24 մարդու տեղափոխման համար։ Ինքը եղել է ուղևորների սրահի մուտքի մոտ ու կասկածելի ոչինչ չի նկատել։


«Բոլոր ուղղաթիռները նոր են։ Ամեն ինչ ստուգվել է։ Ըստ կանխատեսման ՝ քամին պետք է սկսվեր ճաշից հետո»,- պատմել է Ջաֆարովը՝ հավելելով, որ ուղղաթիռի օդաչուն առաջին կարգի էր ու մշտապես մասնակցել է մարտական խնդիրների կատարմանը։


«Մի-17-ը աշխարհի ամենաունիվերսալ ուղղաթիռներից մեկն է։ Դրանք օգտագործվել են նաև երկրորդ պատերազմում։ Մենք մարզումային գոտի էինք գնում, երբ վթարը տեղի ունեցավ»։


Ողջ մնացած կապիտանն էլ հավելել է, որ ուղղաթիռի կառավարումը հանկարծակի կորել է վայրէջք կատարելիս: Պայթյունի պահին երկու ուղևորները բարձրությունից ընկել են։


«գոռացի և արթնացա արդեն հիվանդանոցում։ Կողմնակի միջամտություն չի եղել։ Քամին այդքան էլ ուժեղ չէր, իսկ մենք ուղևորվում էինք դեպի զորավարժարան։ Ուղղաթիռի երաշխիքի ժամկետը լրացել էր, այն նոր էր բերվել վերանորոգման կետից»,- պատմել է կապիտանը։


Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան Ադրբեջանում գտնվող «Գարահեյբատ» ավիացիոն զորավարժարանում, ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը: Վթարի հետևանքով ուղղաթիռի անձնակազմի անդամների շրջանում կա 14 զոհ և երկու վիրավոր։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր